կարևոր
1847 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-21 11:44

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել դիրիժորի ընտանիքին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Յուրի Դավթյանի գործունեությունը և վաստակը մեր մշակույթի անբաժանելի մասն են: Հանդիսանալով մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկը՝ նա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխա­վոր դիրիժոր լինելուց բացի, ղեկավարել է նաև մի շարք համբավավոր նվագա­խմբեր, այդ թվում՝ ԽՍՀՄ պետական, Մոսկվայի Մեծ թատրոնի, Մարիինյան թատրոնի և այլ նվագախմբեր։

Անկեղծորեն ցավակցում եմ անվանի դիրիժորի ընտանիքին, հարազատներին ու երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է նախագահի ուղերձում։