կարևոր
1735 դիտում, 2 տարի առաջ - 2020-02-21 11:24

Երևան-Իջևան ավտոճանապարհին բախվել է երկու ավտոմեքենա. տուժածները հոսպիտալացվել են

Երևան-Իջևան ավտոճանապարհին բախվել է երկու ավտոմեքենա. տուժածները հոսպիտալացվել են

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 20-ին, ժամը 22:22-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 102-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Pajero iO»  (վարորդ` Նվեր Բ., ծնված 1987 թ.) և «ՈՒԱԶ» (վարորդ՝ Բակուր Թ., ծնված 1971 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Վալոդիկ Բ.-ն (ծնված 1996 թ.) և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Արտակ Հ.-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: