142 դիտում, 2020.02.21 11:00

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Մեջլիսի 290 մանդատի համար պայքարում է ավելի քան 7 հազար թեկնածու:

Ի դեպ, 7 հազար գործիչների, այդ թվում՝ ներկայիս խորհրդարանի տասնյակ օրենսդիրների գրանցումը Պահապանների խորհուրդն ուղղակի մերժել էր չթույլատրելով մասնակցել ընտրություններին:

Վերլուծաբանների կարծիքով, ամենայն հավանականությամբ, ընտրությունների արդյունքում խորհրդարանում կամրապնդվեն Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեու կոշտ քաղաքականության կողմնակիցների դիրքերը:

կիսվել նյութով -