կարևոր
4812 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-21 00:16

Չեմ կարող չասել։ Այլևս բավ է։ Նիկոլ Փաշինյանը ստում է. Գեղամ Մանուկյան

«Չեմ կարող չասել։ Այլևս բավ է։ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել, կա քրեական գործ ու ուղարկվել է դատարան», - Facebook-ի իր էջում գրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։

«Մեծ սուտ է։ Ախր դեռ երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ իր դատախազությունը չի հաստատել Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի դեմ առաջադրված մեղադրանքը։ Նորից ետ է ուղարկել քննիչներին։ Լավ, ամոթն էլ լավ բան է», - նշել է նա։