254 դիտում, 2020.02.20 21:38

Իրանում այսօր լռության օր է

Իրանում այսօր լռության օր է

Իրանում այսօր լռության օր է: Վաղը իրանցիները կընտրեն խորհրդարանի նոր կազմը: Մեջլիսի 290 մանդատի համար պայքարում է ավելի քան 7 հազար թեկնածու:

Ի դեպ, 7 գործիչների, այդ թվում՝ ներկայիս խորհրդարանի տասնյակ օրենսդիրների գրանցումը Պահապանների խորհուրդն ուղղակի մերժել է չթույլատրելով մասնակցել ընտրություններին:

Վերլուծաբանների կարծիքով, ամենայն հավանականությամբ, ընտրությունների արդյունքում խորհրդարանում կամրապնդվեն Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեու կոշտ քաղաքականության կողմնակիցների դիրքերը:

Իսկ ահա Իրանում բարեփոխումների կողմանկիցները, որոնց թեկնածուների մեծ մասին չի թույլատրվել առաջադրվել, կոչ են անում բոյկոտել ընտրությունները:

կիսվել նյութով -