984 դիտում, 2020.02.20 20:27

Սեւազգեստ մայրերը կրկին Կառավարության առաջ էին

Սեւազգեստ մայրերը կրկին Կառավարության առաջ էին

Գործադրի նիստի ժամին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են ընթացել: Սեւազգեստ մայրերը, իրավապաշտպաներն ու մի շարք այլ քաղաքացիները կրկին այդտեղ են բարձրաձայնել իրենց պահանջը, որ պատկան մարմինները բացահայտեն բանակում, տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած սպանությունները, որոնք ըստ ծնողների, կոծկվել են «ինքնասպանության» անվան տակ:

Նրանք նաեւ պահանջում էին հանդիպման կազմակերպում անձամբ վարչապետ Փաշինյանի հետ: Երկար ժամանակ սպասելուց հետո, ի վերջո նրանց ներս են հրավիրել:

կիսվել նյութով -