3668 դիտում, 2020.02.20 20:00

Հանրաքվեի անցկացման համար կհատկացվի 3.6 մլրդ դրամ

Կառավարությունը որոշում է կայացրել առաջիկա հանրաքվեի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ոստիկանությանը 3.5 միլիարդ դրամ հատկացնել: Դա ավելի քան 7 միլիոն 210 հազար դոլար է:

«Ըստ նախնական տվյալների՝ 2019 թվականին տնտեսական աճը 7,6 տոկոս է կազմել»,- դա Վիճակագրական կոմիտեի հրապարակած նոր տվյալն է: Այդ տվյալներին մինչեւ կեսօր սպասում էր վարչապետը:

Նիստին նաեւ որոշում է կայացվել մայիսի 29-ի փոխարեն աշխատանքային դարձնել մայիսի 23-ը` շաբաթ օրը: Այդպիսով մայիսի 28-ից 31-ը կլինեն ոչ աշխատանքային:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

կիսվել նյութով -