Կառավարությունը որոշում է կայացրել առաջիկա հանրաքվեի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ոստիկանությանը 3.5 միլիարդ դրամ հատկացնել: Դա ավելի քան 7 միլիոն 210 հազար դոլար է:
«Ըստ նախնական տվյալների՝ 2019 թվականին տնտեսական աճը 7,6 տոկոս է կազմել»,- դա Վիճակագրական կոմիտեի հրապարակած նոր տվյալն է: Այդ տվյալներին մինչեւ կեսօր սպասում էր վարչապետը:
Նիստին նաեւ որոշում է կայացվել մայիսի 29-ի փոխարեն աշխատանքային դարձնել մայիսի 23-ը` շաբաթ օրը: Այդպիսով մայիսի 28-ից 31-ը կլինեն ոչ աշխատանքային:
Մանրամասները՝ տեսանյութում։