Փետրվարի 19-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք գործակցության ներկայիս օրակարգը, գրասենյակի ծրագրերն ու առաջիկա անելիքները, մասնավորապես՝ սեպտեմբերին կայանալիք համաժողովի ընթացքում սփյուռքի բոլոր կառույնցերի հետ համագործակցությանն ու ակտիվ մասնակցության ապահովմանն առնչվող հարցեր: Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է ՀՅԴ-ի կողմից իրականացվող ծրագրերը, միջոցառումները:
Երկուստեք կարևորվել են հայաստանյան կյանքին սփյուռքի ներուժի ներգրավումը և հայրենադարձության գործընթացի կազմակերպումը: