23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Կորոնավիրուսը հասել է մեր հարավային հարեւան երկիր: Իրանում, չինական մահացու վարակի հետեւանքով, 2 մարդ է մահացել: Ղոմ քաղաքում կորոնավիրուսով վարակված 2 տարեցների մահվան փաստը հաստատել է Իրանի առողջապահության նախարարությունը:
Այսպիսով, արձանագրվել են կորոնավիրուսի առաջին զոհերը Մերձավոր Արեւելքում: Չինաստանից դուրս մահվան դեպքեր են գրանցվել նաեւ Ֆրանսիայում, Ճապոնիայում, Թայվանում, Ֆիլիպիններում ու Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում: Իսկ բուն Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2118-ի, ավելի քան 75 հազար մարդ վարակված է: Բուժվել է շուրջ 16 հազարը: Չինաստանի իշխանությունները պնդում են, որ երկրում նոր վարակվածների թիվը զգալիորեն նվազում է: