կարևոր
2100 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-20 13:04

Wildberries-ի սեփականատեր Տատյանա Բակալչուկը ՌԴ-ի ամենահարուստ կինն է դարձել Forbes-ի վարկածով

Wildberries-ի սեփականատեր Տատյանա Բակալչուկը ՌԴ-ի ամենահարուստ կինն է դարձել Forbes-ի վարկածով

Wildberries առցանց-ռեթեյլերի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը, այն ներկայացնում է Forbes հանդեսը: Հրատարակության վարկածով՝ նրա կարողությունը հասել է 1,4 մլրդ դոլարի: Այսպիսով, Բակալչուկն առաջ է անցել ցուցակի՝ անցյալ տարիների անփոփոխ առաջատար Ելենա Բատուրինայից, որի կարողությունը կազմում է 1,2 մլրդ դոլար:

Նշվում է, որ Բակալչուկի կարողության նոր գնահատումը դարձել է այն փոփոխությունների հետեւանքը, որոնք տեղի են ունեցել նրա հիմնական ակտիվի՝ Wildberries ինտերնետ-խանութի հետ: Հանդեսի տվյալներով՝ 2019 թվականին Wildberries-ի շրջանառությունն աճել է 88 տոկոսով եւ կազմել 223,5 մլրդ ռուբլի:

Ինչպես գրում է Forbes-ը, առաջին անգամ Բակալչուկը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել է 2018 թվականին. այն ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 600 մլն դոլար: