16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Փետրվարի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայաի հետ:
Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը հայկական կողմին ներկայացրել է Վրաստանի ԶՈւ-ում ընթացող բարեփոխումները: Հանդիպումից հետո գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծաղկեպսակ է դրել վրաց զոհված զինծառայողներին նվիրված հուշարձանի մոտ: