280 դիտում, 2020.02.20 11:27

Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին դուրս Է եկել բանտից եւ զբաղվելու Է քաղաքականությամբ

Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին դուրս Է եկել բանտից եւ զբաղվելու Է քաղաքականությամբ

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին փետրվարի 19-ին դուրս Է եկել բանտից՝ այնտեղ անցկացնելով վեց տարի եւ ինն ամիս մի շարք պաշտոնեական հանցագործություններ կատարելու համար: Մերաբիշվիլիի ազատման կադրերն ուղիղ եթերում ցուցադրել Է Mtavari Arkhi վրացական հեռուստաընկերությունը:

Դուրս գալով բանտից՝ նա հայտարարել Է, որ մտադիր Է ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ: Մերաբիշվիլին 2004 թվականի հունիսի 7-ից մինչեւ դեկտեմբերի 18-ն զբաղեցրել Է Վրաստանի պետանվտանգության նախարարի պաշտոնը, 2004 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012 թվականի հուլիսը եղել Է երկրի ներքին գործերի նախարարը, հուլիսից մինչեւ 2012 թվականի հոկտեմբերը պաշտոնավարել Է որպես հանրապետության վարչապետ: 2013 թվականի մայիսին նա ձերբակալվել Է մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

կիսվել նյութով -