422 դիտում, 2020.02.20 10:45

Հրաձգություն` Գերմանիայի Հանաու քաղաքում. 9 մարդ զոհվել է

Հրաձգություն` Գերմանիայի Հանաու քաղաքում. 9 մարդ զոհվել է

Հրաձգություն է տեղի ունեցել Գերմանիայի Հանաու քաղաքում, ինչի հետեւանքով 9 մարդ է զոհվել: Կան վիրավորներ: 

Գերմանիայի ոստիկանությունը այս հրաձգությունը դիտարկում է որպես ահաբեկչական հարձակում:

Տղամարդը կրակ է բացել Հանաուի 2 տարբեր սրճարաններում, ուր հիմնականում քրդեր են այցելում: Հարձակման հետեւանքով՝ առնվազն 9 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Կասկածյալին հաջողվել էր փախուստի դիմել՝ ստիպելով ոստիկանությանը որոնողական լայնածավալ գործողություն ձեռնարկել:

Ավելի ուշ հարձակվողին, նաեւ նրա մորը մահացած են գտել նրանց իսկ տանը: Հանցագործության շարժառիթներն առայժմ հայտնի չեն:  Նշվում է նաև, որ հարձակվողը, որն, ի դեպ, Գերմանիայի քաղաքացի էր, ծայրահեղական հայացքներ ուներ:

կիսվել նյութով -