388 դիտում, 2020.02.20 10:30

Կանադայում շուրջ 70 մարդ է տուժել ավելի քան 200 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետեւանքով

Կանադայում շուրջ 70 մարդ է տուժել ավելի քան 200 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետեւանքով

Կանադայի Մոնրեալ քաղաքում առավազն 70 մարդ է տուժել 200 ավտոմոբիլի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այս մասին տեղեկանում ենք TheGuardian.com պարբերականից։

Վթարը տեղի է ունեցել արագընթաց մայրուղիներից մեկում ձյունահողմի և վատ տեսանելիության պատճառով: Տեղի ոստիկանության տվյալներով՝ վթարի վայրից դուրս է բերվել 150 մարդ:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ են հայտնվել ավելի քան 10 բեռնատար, մեկ բենզատար, ինչպես նաեւ երթուղային եւ դպրոցական ավտոբուսներ:

կիսվել նյութով -