1856 դիտում, 2020.02.20 01:40

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը:
Լուրը հաղորդում է Հայաստանի թատերկան գործիչների միությունը: 

  Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Իրանում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։

Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր: Խաղացել է՝   «Հարսնացուն Հյուսիսից»,«Հարսնացուն Ջերմուկից»,«Տժվժիկ», «Մորգանի խնամին» և այլ հայտնի ֆիլմերում։

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։

կիսվել նյութով -