կարևոր
2329 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-19 22:08

Ուսումնական փուլի մեկնարկ ՊԲ-ում

Ուսումնական փուլի մեկնարկ ՊԲ-ում

Փետրվարի 17-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Այդ առիթով զորամասեր են այցելել բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ: Վերջիններս շնորհավորել են անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, կարևորել նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում՝ կոչ անելով լրջորեն վերաբերվել ուսումնական գործընթացին:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը: