կարևոր
5504 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-19 21:44

Ով ինչպես է անցկացնելու հանրաքվեի քարոզարշավը․ վարչական ռեսուրսի օգտագործումը բացառում են

Ով ինչպես է անցկացնելու հանրաքվեի քարոզարշավը․ վարչական ռեսուրսի օգտագործումը բացառում են

Սահամանդրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը փետրվարի 17-ից պաշտոնապես մեկնարկել է, բայց ակտիվ քարոզչական միջոցառումներ դեռ կարծես թե չկան: «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի խոսքով՝ իշխանությունը քարոզչական շտաբեր է ունենալու հանրապետության բոլոր խոշոր համայնքներում, վարչապետից բացի պատգամավորներն են ակտիվորեն մասնակցելու քարոզարշվին՝ հաշվի առնելով նաեւ այն, որ սահմանադրական փոփոխություն իրականացնելու հարցը հանրաքվեի դնելու որոշումը խորհրդարանական մեծամասնությունն է ընդունել:

Քարոզչական շտաբը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է ղեկավարելու, որը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է: Որ այս առումով վարչական ռեսուրսը կարող է օգտագործվել՝ ԱՅՈ-ի հաղթանակի համար, պատգամավորը բացառում է:

Մանրամասները՝ տեսանյութում։