01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից փետրվարի 19-ին իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել է մահացած ադրբեջանցի զինծառայողի դին:
Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները: