«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ։ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասարության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց քննիչիի միջնորդությունը 2 ամսով խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ։
Այսս մասին տեղեկացրեց Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Վերջինս նշեց, որ պաշտպանները գրավի միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է 2019-ի դեկտեմբերի 24-ին, նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով:
Քրեական գործով, որի շրջանակներում Թավադյանը կալանավորված է, մեղադրյալ է նաև Վարուժան Մկրտչյանը, որն, ըստ ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: