Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ խոսել է Ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից եւ հրապարակել վիճակագրույթուն։ Նա հայտարարել է, որ առայժմ՝՝ 9 բալանոց համակարգով որեւէ վարորդ չի զրկվել վարորդական իրավունքից։
Ըստ Փաշինյանի, չի բացառվում, որ այդ համակարգի վերանայում կատարվի, եւ որ իր ձեւակերպմամբ «մանր-մունր» խախտումների պատճառով ավելի մեծ բարդություններ չառաջանան։
Վարչապետի խոսքով, այս հացով քննարկում կլինի արդեն մարտի վերջ ապրիլի սկզբին, երբ ստացվեն առաջին տվյալները։