20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
8 տարվա դադարից հետո Հալեպի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը: Այսօր առաջին մարդատար ինքնաթիռն է ընդունել: Այն ժամանել է մայրաքաղաք Դամասկոսից: 120 ուղեւորների թվում են եղել Սիրիայի տրանսպորտի եւ տուրիզմի նախարարները:
Առաջիկա օրերին Հալեպի օդանավակայանը կվերսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Դամասկոս եւ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե:
Հիշեցնենք, որ օդանավակայանը փակվել էր 2012 թվականին՝ մարտական գործողությունների, ահաբեկիչների հարձակումների պատճառով: Օդանավակայանի աշխատանքի վերսկսումը հնարավոր է դարձել սիրիական բանակի գործողության շնորհիվ: Հաշված օրեր առաջ նախագահ Բաշար Ասադի ուժերը, Ռուսաստանի օգնությամբ, գրոհայիններից ամբողջությամբ ազատագրել են Հալեպը եւ հարեւան բնակավայրերը: