կարևոր
2607 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-19 17:08

Իրանում հաստատվել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը

Իրանում հաստատվել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը

Իրանի կառավարությունը հաստատում է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մի քանի րոպե առաջ առողջապահության նախարարը՝ վկայակոչելով գերատեսչության մասնագետների զեկույցը, հայտնեց, որ Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում Է եղել»,- գրել է Ռաբիին Twitter-ում:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել Էր երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում էր նախնական անալիզի արդյունքներին: «Կատարվել է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք է տվել»,- ասել էր առողջապահության նախարարության ներկայացուցիչը։