898 դիտում, 2020.02.19 16:07

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին եւ շնորհակալություն հայտնել նրան

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին եւ շնորհակալություն հայտնել նրան

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմին։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում զարգացումները։

կիսվել նյութով -