Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսան Ալեքսանյանին ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել նաև Արթուր Բաղդասարյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի աշխատակազմը այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին:
Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին, իսկ Ալեքսան Ալեքսանյանը ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին: