1060 դիտում, 2020.02.19 15:00

Այսօր լրանում է ադրբեջանցի ոճրագործի կողմից քնած ժամանակ կացնահարված հայազգի սպա Գուգեն Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցը

Այսօր լրանում է ադրբեջանցի ոճրագործի կողմից քնած ժամանակ կացնահարված հայազգի սպա Գուգեն Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցը

Այսօր լրանում է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված հայազգի սպա Գուգեն Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցը: Հիշեցնենք, որ Բուդապեշտի քաղաքային դատարանը ադրբեջանցի մարդասպանին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Չնայած դրան՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Բաքվին, որտեղ էլ նա ոչ միայն ներում ստացավ, այլեւ Սաֆարովին շնորհվեց մայորի կոչում, ստացավ նաեւ նյութական պարգեւներ, այդ թվում եւ նոր բնակարան:

Սրան ի պաստասխան Հայաստանը կասեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Հայ սպայի գործն այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է՝ եզրափակիչ փուլում: Սա նշանակում է, որ դատարանը խորհրդակցական սենյակում է:

կիսվել նյութով -