926 դիտում, 2020.02.19 14:14

Անկարան պատրաստ է ռազմական գործողություն սկսել Սիրիայի Իդլիբ նահանգում

Անկարան պատրաստ է ռազմական գործողություն սկսել Սիրիայի Իդլիբ նահանգում

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ռազմական գործողություն սկսել Սիրիայի Իդլիբ նահանգում: «Դա ժամանակի հարց է»,-ընդգծել է Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանը:

Էրդողանը դժգոհել է, նշել թե Իդլիբի հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում Թուրքիային բավարարող արդյունք առայժմ չկա: «Եթե երկրները, որոնց հետ մենք բանակցում ենք, Իդլիբում չանեն այն, ինչ պետք է, ապա մենք ինքներս կանենք: Մենք ամբողջությամբ պատրաստ ենք մեր սեփական ռազմական օպերացիային Իդլիբում: Կարող ենք սկսել այն ամեն րոպե»,-հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ հարցը քննարկել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Նշենք, որ Թուրքիան Իդլիբում աջակցում է զինված ընդդիմությանը, պահանջում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակից հետ քաշվել Իդլիբի այն շրջաններից, որտեղ թուրքական դիտակետերն են տեղակայված: Մի քանի ամիս է՝ Սիրիայի կառավարկան բանակը, ռուսական օդուժի օգնությամբ, ազատագրում է Իդլիբը: Վերջին շաբաթներին Իդլիբում բախումներ են գրանցվել թուրք-սիրիական ուժերի միջեւ: 2 կողմն էլ մարդկային կորուստներ ունի:

կիսվել նյութով -