16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՀՀ նախագահի աշխատակազմը փետրվարի 19-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին, իսկ Ալեքսան Ալեքսանյանը ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին: