Այս պահին շրջանառության մեջ է դրված մի առաջարկություն, որով քննարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Կենտրոնական բանկից Ոստիկանություն կամ առաջարկվող Ներքին գործերի նախարարությույն տեղափոխելու հարցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության նախկին պետ Վարուժան Ավետիքյանը։
«Առաջին մտորումս այն է, որ սա ևս մեկ հաստատակամ քայլ է դեպի ոստիկանական պետություն: Նույնիսկ նման հարցի քննարկումն է խիստ վտանգավոր, ու կասկածս այն է, որ քննարկման առաջարկ անողները պատկերացում չունեն ֆինանսական կայունության մասին:
Հայկական բանկերն այժմ կառավարում են շուրջ 1 տրիլիոն ոչ ռեզիդենտների ավանդներ ու հաշվիվներ: Բավականին լավ պատկերացնում եմ թե որքան կտևի այդ ավանդները բանկերից դուրս բերելու համար, հատկապես եթե ավանդատուներն իմանան, որ ոստիկանին հասանելի է իրենց հաշիվների շարժը: Սա անթույլատրելի նախաձեռնություն է:
Թեև առաջիկա հանրաքվեն կարող է մթագնել այս հարցը, այնուամենայնիվ կարևոր եմ համարում բարձրացնել»,- գրել է նա։