274 դիտում, 2020.02.19 12:29

3-րդ հարկից ընկած 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

3-րդ հարկից ընկած 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։

«Շաբաթվա վերջում հնարավոր է դուրս գրվի: Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։

Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Այժմ նյարդավիրաբուժական բաժանմունքում է։ Վիճակը գնահատվում է բավարար»,-նշել է նա։

կիսվել նյութով -