05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։
«Շաբաթվա վերջում հնարավոր է դուրս գրվի: Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։
Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Այժմ նյարդավիրաբուժական բաժանմունքում է։ Վիճակը գնահատվում է բավարար»,-նշել է նա։