272 դիտում, 2020.02.19 11:58

Ռուսաստանը կփակի սահմանը Չինաստանի քաղաքացիների համար

Ռուսաստանը կփակի սահմանը Չինաստանի քաղաքացիների համար

Չինաստանում կորոնավիրուսի մահացու տեսակի զոհերի թիվը հասել է 2004-ի, վարակվածներինը՝ 74 հազարի: Ավելի քան 14 հազար մարդ բուժվել է: Աշխարհի մի քանի տասնյակ այլ երկրներում էլ վարակվածների թիվը 700-ի է հասել:

Ռուսաստանը վաղվանից Չինաստանի քաղաքացիների համար ժամանակավորապես կփակի մուտքը երկիր՝ կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապված: Իսկ ահա Ճապոնիայի ափերի մոտ կայանված Diamond Princess զբոսանավից սկսել են դուրս գալ կորոնավիրուսով չվարակված ուղեւորները: Զբոսանավում երկշաբաթյա կարանտինն ավարտվել է: Ընդհանուր առմամբ, նավը կլքի մոտ 500 մարդ: Սակայն նրանք, ովքեր վարակված չեն, բայց եղել են վարակակիրների հետ նույն սենյակում, մի քանի օր եւս կմնան կարանտինի մեջ:

Հիշեցնենք, որ զբոսանավում 3700 մարդ է եղել՝ տարբեր ազգերի: Առնվազն 542-ը հիվանդացել է ու տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ:

կիսվել նյութով -