կարևոր
1274 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-19 11:00

Թուրք ակտիվիստ Քավալան նորից ձերբակալվել է

Թուրք ակտիվիստ Քավալան նորից ձերբակալվել է

Թուրքիայում հայտնի հասարակական գործիչ, Anadolu kultur կազմակերպության ղեկավար, գործարար Օսման Քավալան, ազատ արձակվելուց հաշված ժամեր անց, նորից ձերբակալվել է: Նախօրեին Ստամբուլի ծանր հանցագործությունների 30-րդ դատարանը, երկարատեւ դատաքննությունից հետո, Քավալայի նկատմամբ արդարացման վճիռ էր կայացրել։

Գործիչը մեղադրվում էր 2013թ. Ստամբուլի Գեզի այգու շուրջ ծագած ցույցերի ուղղորդման, համակարգման եւ ֆինանսավորման համար։ Հիմա նրան նոր մեղադրանք են առաջադրել՝ 2016 թվականի հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու կասկածանքով:

Նշենք, որ Օսման Քավալան տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Հայաստանի հետ հանրային ակտիվ շփումներ ապահովելու, մշակութային, հասարակական, լրագրողական փոխանակումներ ապահովելու գործում։ Նա հայկական մի շարք նախագծեր է իրականացրել Թուրքիայում, պարբերաբար եղել՝ Հայաստանում։