220 դիտում, 2020.02.19 10:24

Երկու թեթևշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել Ավստրալիայի հարավում

Երկու թեթևշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել Ավստրալիայի հարավում

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում երկու թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել վարժական թռիչքներ կատարելիս: Վթարի հետեւանքով զոհվել է չորս մարդ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինքնաթիռները վարժական թռիչքների ընթացքում բախվել են Մանգալորից ոչ հեռու, որը գտնվում է Մելբուռնից 120 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում: Պատահարի մասին ազդանշանից հետո տեղական ժամանակով 11:30-ին (Երեւանի ժամանակով 04:30-ին) աղետի վայր են ժամանել ոստիկանության կարգախմբեր, փրկարարներ եւ բժիշկներ, սակայն անձնակազմերի անդամներին փրկել չի հաջողվել:

կիսվել նյութով -