800 դիտում, 2020.02.19 10:02

Հրդեհ` Լերմոնտովո գյուղի բնակելի տներից մեկում

Հրդեհ` Լերմոնտովո գյուղի բնակելի տներից մեկում

Փետրվարի 19-ին, ժամը 01:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում:

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված վայր:

Պարզվել է, որ տան սենյակներից մեկում, որը ծառայում է որպես խորդանոց, այրվում են կենցաղային իրեր:

Փրկարարները ժամը 03:15-ին մեկուսացրել են հրդեհը, իսկ 03։25-ին՝ մարել։ Այրվել են կենցաղային իրեր: Տուժածներ չկան:

կիսվել նյութով -