Այսօր լրանում է հայկական ազատագրական ոգու հաղթանակներից մեկի` 1921 թվականի փետրվարյան ապստամբության 99-րդ տարին: Փետրվարյան ապստամբությունը իրավունքների վերականգման հայ ժողովրդի ձգտումն էր՝ ընդդեմ դավադիր հեղկոմի ու Չեկայի։
Թեեւ ապստամբությունը տապալվեց ,բայց հետագայում բոլշեւիկյան իշխանությունները հաճախ էին հիշում համաժողովրդական այդ ընդվզման մասին եւ վերանայում իրենց հակահայ որոշումները: Դա բոշլեւիկյան տիրապետության տակ գտնվող երկրներում առաջին ընդվզումն էր, որի դասերը միշտ սերտելի են։