392 դիտում, 2020.02.18 21:40

ԱԻ նախարարը 14 փրկարար ծառայողների շնորհել է հերթական կոչումներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով 14 փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 18-ին Ֆելիքս Ցոլակյանն ընդունել փրկարար ծառայողներին և հանդիսավոր կերպով հանձնել կոչումների ուսադիրները:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով փրկարար ծառայողներին, մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն, ինչպես նաև հորդորել աշխատանքի մեջ լինել ավելի զգոն և ուշադիր:

կիսվել նյութով -