11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով 14 փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 18-ին Ֆելիքս Ցոլակյանն ընդունել փրկարար ծառայողներին և հանդիսավոր կերպով հանձնել կոչումների ուսադիրները:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով փրկարար ծառայողներին, մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն, ինչպես նաև հորդորել աշխատանքի մեջ լինել ավելի զգոն և ուշադիր: