432 դիտում, 2020.02.18 21:09

Հաֆթարի ուժերը զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ են ռմբահարել

Հաֆթարի ուժերը զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ են ռմբահարել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» ռմբահարել է զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացվում է «Լիբիայի Ազգային բանակը»:

Դեպքի առնչությամբ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից դեռեւս որեւէ պաշտոնական արձագանք չկա: Նշվում է, որ թուրքական նավը ոչնչացվել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ Լիբիայի հարցի շուրջ արած հայտարարությունից հետո: Չավուշօղլուն պնդել էր, որ «Լիբիայի Ազգային բանակը» խախտում է հրադադարը եւ շեշտել, որ պետք է դադարեցնել գեներալ Հաֆթարի գործողությունները: Ավելի վաղ Հաֆթարի ուժերը հայտարարել էին, որ իրենց ձեռքն էր անցել Լիբիայի ջրերում խարիսխ գցած թուրքական մի նավ, այդ թվում՝ նավի անձնակազմը:
 

կիսվել նյութով -