354 դիտում, 2020.02.18 20:35

Աջափնյակի նախկին ղեկավարի գործունեության հետ կապված ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Աջափնյակի նախկին ղեկավարի գործունեության հետ կապված ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ ոստիկանությունը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեությանն առնչվող նյութեր է նախապատրաստում: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գործունեությանը վերաբերող տեղեկություններ ոստիկանությանը փոխանցել է Երևանի քաղաքապետարանը։

«Պարբերաբար քաղաքապետարանը ամենատարբեր ոլորտներին վերաբերվող տվյալներ, որոնց օրինականությունը կարող է կասկածներ հարուցել, ուղարկում է իրավապահ մարմիններին: Եվ անկախ նրանից՝ կլինի վարչական շրջան, թե քաղաքապետարանի աշխատակազմ, թե քաղաքապետարանի ենթակայությամբ որևէ ՀՈԱԿ կամ ՓԲԸ, եթե համապատասխան կասկածներ են լինում, այդ տվյալներն ուղարկվում են իրավապահ մարմիններին՝ ուսումնասիրելու նյութերը և հետագա գործողություններ իրականացնելու համար: Եվ Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գործունեությանը վերաբերող տեղեկություններ է ուղարկել է ոստիկանություն»,-ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ու նշեց՝ այդ գործերը համընկնում են Գևորգ Բաբայանի՝ Աջափնյակի ղեկավար լինելու ժամանակի հետ:

Անդրադառնալով Բաբայանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցին՝ Կարապետյանը նշեց, որ քաղաքապետն ազատման որոշում կայացնում է կամ պաշտոնյայի անձնական նախաձեռնությամբ ազատման դիմումը բավարարելու որոշում կայացնում է՝ գնահատելով նաև ոլորտի կամ տվյալ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը: «Եվ սա ևս նման դեպքերից է»,-նշել է նա:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի կողմից ուղարկված տեղեկությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում:  «Նյութերի հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-ասել է Ջանոյանն ու նշել՝ լրացուցիչ տեղեկություն կհայտնեն քննության ավարտից հետո:

Գևորգ Բաբայանը փետրվարի 17-ին հայտնել էր, որ դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

կիսվել նյութով -