կարևոր
842 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-18 20:13

Ադրբեջանի դիրքորոշումները մերժում են Արցախի ժողովրդի իրավունքները. Մնացականյանը՝ Տոյվո Կլաարին

Ադրբեջանի դիրքորոշումները մերժում են Արցախի ժողովրդի իրավունքները. Մնացականյանը՝  Տոյվո Կլաարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 18-ին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին։ Երկուստեք կարոևորվեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին իրական բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց ղեկավարների մակարդակով իրենց հասարակություններին խաղաղության հրապարակային ազդակների և ուղերձների հղումը և նշեց, որ ադրբեջանական կողմը հրապարակային դաշտում շարունակում է հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքները մերժող առավելապաշտական դիրքորոշումներով, որոնք հնարավորություն չեն տալիս առաջընթաց արձանագրելու խաղաղ գործընթացում:

Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների»,- ասվում է հաղորդագրության մեջ ։