Հաագայի վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանին ավելի քան 50 միլիարդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերին: Սա միջազգային արբիտրաժի պատմության մեջ ամենամեծ փոխհատուցումն է:
Այսպիսով, Հաագայի դատարանը հաստատել է, որ 2003 թ. Մոսկվան հարկային ճնշումներով զավթել է ընկերությունը, որը ղեկավարում էր Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկին: Ռուսաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ վիճարկելու են որոշումը Նիդերլանդների Գերագույն դատարանում: