Վրաստանի ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները շարունակում են ցույցեր անցկացնել մայրաքաղաք Թբիլիսիում: Այս անգամ բողոքում են Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի վերանշանակման դեմ, որին իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի խամաճիկն են դիտարկում:
Այսօր վաղ առավոտից ցույց է խորհրդարանի շենքի մոտ, որտեղ մոբիլիզացվել է ոստիկանությունը: Իրավապահների եւ ցուցարարների միջեւ բախումներից խուսափել չի հաջողվել: Բողոքի ակցիայի մասնակիցները, այսպես ասած, ամոթի միջանցք են կազմել իշխող կուսակցության պատգամավորների համար եւ սուլոցներով ու վիրավորական բացականչություններով ուղեկցել նրանց խորհրդարանի շենք: