կարևոր
1481 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-18 18:17

ՀՔԾ-ն ավարտել է Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրգործերի նախաքննությունը

ՀՔԾ-ն ավարտել է Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրգործերի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը: Այս մասին տեղեկացրել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»,- նշում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: