կարևոր
734 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-18 17:52

Վենեսուելայում ՌԴ նոր դեսպանը հայ է

Վենեսուելայում ՌԴ նոր դեսպանը հայ է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համաձայնագիր, ըստ որի՝ Վենեսուելայում դաշնության նոր դեսպան է դարձել հայազգի Սերգեյ Մելիք-Բաղդասարովը:

Մինչ այս, նա Ռուսաստանի արտգործնախարարության լատինաամերիկյան վարչության տնօրենի տեղակալն էր: Մելիք-Բաղդասարովը կփոխարինի 11 տարի Վենեսուելայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Զաեմսկիին: