կարևոր
2361 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-18 17:12

Դոնբասում իրավիճակը լարված է․ Ուկրաինայի ԶՈՒ 1 զինծառայող զոհվել է, 4-ը՝ վիրավորվել

Դոնբասում իրավիճակը լարված է․ Ուկրաինայի ԶՈՒ 1 զինծառայող զոհվել է, 4-ը՝ վիրավորվել

Այսօր Ուկրաինայի արեւելյան սահմանին իրավիճակը լարված է եղել, խախտվել է հրադադարի ռեժիմը: Թե ով է խախտել, դժվար է ասել: Կիեւը պնդում է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող ապստամբներն ակտիվ հարձակվողական գործողություններ են սկսել՝ կիրառելով ականանետեր, գնդացիրներ եւ նռնականետեր:

Ուկրաինայի զինված ուժերի 1 զինծառայող զոհվել է, 4-ը՝ վիրավորվել: Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ Լուգանսկի մարտերի ժամանակ նաեւ 4 ամստամբ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել: Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեխիկը հերքել է Կիեւի մեղադրանքները, թե զինված գրոհայիններն են հարձակվել Դոնբասում՝ ասելով, որ դա դիվերսիա էր Ուկրաինայի ուժայինների կողմից: Երկու կողմն էլ միմյանց մեղադրում են ծանր զինտեխնիկա օգտագործելու համար, ինչն արգելվում է Մինսկի համաձայնագրով: