կարևոր
2525 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-18 17:05

Թուրք հայտնի գործիչը արդարացվեց

Թուրք հայտնի գործիչը արդարացվեց

Թուրքիայում հայտնի հասարակական գործիչ, Anadolu kultur կազմակերպության ղեկավար, գործարար Օսման Քավալան այսօր դատարանի որոշմամբ ազատ կարձակվի։ Ստամբուլի ծանր հանցագործությունների 30-րդ դատարանը, երկարատեւ դատաքննությունից հետո Քավալայի եւ նրա հետ դատվող 15 անձանց նկատմամբ արդարցման վճիռ է արձակել։

Օսման Քավալան տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Հայաստանի հետ հանրային ակտիվ շփումներ ապահովելու, մշակութային, հասարակական, լրագրողական փոխանակումներ ապահովելու գործում։ Նա մի շարք հայկական նախագծեր է իրականացրել Թուրքիայում, պարբերաբար եղել Հայաստանում։ Գործիչը մեղադրվում էր 2013թ. Ստամբուլի Գեզի այգու շուրջ ծագած ցույցերի ուղղորդման, համակարգման եւ ֆինանսավորման մեջ։

Նրան եւ իր գործակիցներին սպառնում էր ցմահ ազատազրկում։ Քավալայի ձերբակալությունը քննադատվել եւ դատարպարտվել է միջազգային բազում հասարակական եւ քաղաքական կառույցների կողմից։ Նրա բանտարկությոնը դատապարտող հայտարարություններ հնչեցին նաեւ Հայաստանում։