20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Աննպատակ, մեկ անձի համար կամ հանուն մեկ անձի սահմանադրական փոփոխությունները մեր երկրի համար շռայլություն են»: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա նշել է, որ Սահմանադրական փոփոխություններից առաջ նախաձեռնողը պետք է հանրությանը ներկայացնի հայեցակարգ, մարդիկ պետք է իմանան, թե այդ փոփոխություններն ուր են տանում, մինչդեռ այս գործընթացով իշխանությունները քաղաքական խնդիր են լուծում:
Իշխանությունը, ըստ պատգամավորի, անտեսել է առաջարկները, այդ թվում` ԵԽԽՎ համազեկուցողների հորդորը: Գեւորգ Պետրոսյանի կարծիքով` միջազգային հարթակներում խնդիրներ ենք ունենալու: Իսկ ինչ վերաբերում է հանրաքվեի համար նախատեսված գումարին, այն, ըստ Պետրոսյանի, կարելի էր այլ նպատակներով օգտագործել: