կարևոր
745 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-18 16:48

Գլխավոր շտաբի ղեկավարը հաստատել է․ բանակում պաշտոնանկություններ կլինեն

Գլխավոր շտաբի ղեկավարը հաստատել է․ բանակում պաշտոնանկություններ կլինեն

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը այսօր Ազգային ժողովում էր մասնակցելու բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկմանը: Այն կազմակերպել էր Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի եւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:

Քննարկումն ընթացել է փակ ռեժիմով: Սակայն Դավթյանն ու պատգամավորենրը պատասխանել են լրագրողների հարցերին: Գլխավոր շտաբի ղեկավարը հաստատել է, որ բանակում պաշտոնանկություններ կլինեն: