կարևոր
1692 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-18 16:42

Թուրքիան 300 ռազմական բեռնատար Է ուղարկել Իդլիբի հետ սահման

Թուրքիան 300 ռազմական բեռնատար Է ուղարկել Իդլիբի հետ սահման

Թուրքիայի Haberturk հեռուստաալիքը հայտնել Է, որ զինվորականները Սիրիայի Իդլիբում իրենց դիտակետեր են ուղարկել 300 բեռնատարներ՝ զրահապատ փոխադրամեքենաներով, հրետանային ինքնագնաց կայանքներով եւ ռազմամթերքով:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմական տեխնիկան Սիրիայի հետ սահման Է տեղափոխվում՝ հետագայում Իդլիբի ապաԷսկալցաիայի գոտի ուղարկելու նպատակով:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները հայտնում Էին, որ Անկարան ակտիվորեն Սիրիայի Իդլիբի հետ սահման Է նետում հատուկ նշանակության ուժեր եւ ռազմական տեխնիկա: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Մոսկվային եւ Դամասկոսին մեղադրել Է Իդլիբի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու մեջ եւ հայտարարել, որ Անկարան մտադիր Է գրոհել սիրիական զորքերի վրա նույնիսկ ապաԷսկալացիայի գոտուց դուրս, եթե Դամասկոսը շարունակի հարձակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: